ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
02.03.10
Կինոցուցադրություններ քրեակատարողական հիմնարկներում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոր ծրագիր է ձեռնարկել` կինոցուցադրություններ երկրի քրեակատարողական հիմնարկներում:
Ծրագրի մեկնարկը կտրվի մարտի 6-ին Աբովայն կանանց քրեակատարողական հիմնարկում:
«Ծրագրված է ցուցադրել Սամվել Բաբայանի «Մի նայիր հայելուն» գեղարվեստական ֆիլմը: Բայց չենք բավարարվի միայն ցուցադրությամբ: Քրեակատարողական հիմնարկությունում կկազմակերպվի նաեւ հանդիպում ռեժիսորի հետ ու ֆիլմի քննարկում: Կարծում ենք` ճանաչողական այս ծրագրի կարեւորագույն բաղադրիչն է նաեւ երկրորդ մասը, որը կնպաստի հասարակությանը ազատազրկման մեջ գտնվողների վերաինտեգրմանը», - PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեվորգ Գեւորգյանը:Համաձայն նույն աղբյուրի հաղորդած տվյալների, հաջորդ կինոցուցադրությունը կլինի «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ներկայացմամբ, որը նույնպես տեղի կունենա մարտ ամսվա ընթացքում մանկական գաղութում իրենց պատիժը կրողների համար:
PanARMENIAN.Net
Վերադառնալ
© 2010 Menq Hay Enq.
All rights reserved. Developed by
Smart Systems LLC


