Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
03.03.10
«Դու կին ես, եւ դրանով դու իրավացի ես» «Դու կին ես, եւ դրանով դու իրավացի ես»

Մարտի 5-ին Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում կկայանա Կանանց միջազգային օրվան նվիրված «Դու կին ես, եւ դրանով դու իրավացի ես» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսում ներկայացված են հայ նկարիչ Վիլիկ Զաքարյանի մոտ 30 գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքներ, հաղորդում է ՀՀ-ում ՙՌուսհամագործակցություն՚ Դաշնային գործակալության մամլո ծառայությունը:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մեծ մասում գործող անձը կինն է: Կնոջ լուսավոր կերպարը գերակայում է նկարչի գեղանկարչության մեջ` այն հագեցնելով նրբության ու լուսավորության առանձնահատուկ, անկրկնելի զգացումով:

Վիլիկ Զաքարյան` հայ նկարիչ, Նկարիչների միության անդամ 1984-ից: 1996 թվականին մասնակցել է Նյու-Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսին եւ այդ իսկ տարվանից դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամը: Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Երեւանում, Պրահայում, Օբերհաուզենում ու Հագենում (Գերմանիա) եւ Փարիզում:

Նկարիչ Վիլիկ Զաքարյանի կտավները հայտնի են Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հունգարիայում, Սիրիայում, Քուվեյթում եւ այլ երկրներում:

PanARMENIAN.Net

Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website