ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
Տերյանական տարի Հայաստանում
Մեծանուն հայ գրող Վահան Տերյանի 125-րդ տարեդարձի առթիվ 2010թ. Հայաստանում հայտարարվել է Տերյանական տարի: Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 9-ին: Ինչպես այսօրվա ասուլիսին նշեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը, այդ օրը բանաստեղծի տաղանդի սիրահարները կհավաքվեն Պանթեոնում, որտեղ ծաղկեպսակներ կդնեն գրողի աճյունին:
Ըստ նրա` արդեն ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ:Խոսելով միջոցառումների մասին, որոնք կանցկացվեն տարվա ընթացքում` Հակոբյանը հավելեց, որ կհրատարակվի Տերյանի մասին հանրագիտարանը: Այնտեղ կներառվեն ոչ միայն Տերյանի` որպես գրողի, այլև հասարական և քաղաքական գործչի գործունեության մասին տեղեկությունները: Ընթերցողները կկարողանան ծանոթանալ բանաստեղծի ամբողջական կենսագրությանը:
Նախատեսված է նաև գիտական համաժողովի, շարադրությունների մրցույթի, Ջավախքի և Մեսխեթի նկարիչների աշխատանքների ցուցահանդես:Հակոբյանը նաև հավելեց, որ հոբելյանի առթիվ` տեղական բուհերում կսահմանվի անվանական կրթաթոշակ: Հավելենք, որ հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն նաև Թբիլիսիում և Ռոստովում:


