Դիտեք Հ1 արբանյակայինով. շաբաթ օրը` 10:05 և 23:10, կիրակի 07:45 եւ 24:00 /// Смотрите по спутниковому каналу Армянского Общественного Телевидения : в субботу в 10:05 и 23:10, в воскресенье в 07:45 и 24:00 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network: on Saturday at 10:05АМ & 11:10 PM, Sunday at 07:45 AM & 12:00 PM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.03.10
Լեգենդը ժամանեց Երեւան

Էմիր Կուստուրիցան երեկոյան արդեն հասցրել է շրջել Երեւանում ու հյուրընկալել «Mezzo Classic House» ակումբում:
04.03.10
Յուրի Բաշմետը Երեւանում

Երեւանում կայանալու է Յուրի Բաշմետի մենահամերգը:
03.03.10
Երևանը` աշխարհի առաջնության մրցավայր

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի տարեկան Կոնգրեսի որոշմամբ 2010թ. Երևանը կլինի աշխարհի առաջնության մրցավայր:
03.03.10
«Դու կին ես, եւ դրանով դու իրավացի ես»

Մարտի 5-ին Երեւանում կկայանա «Դու կին ես, եւ դրանով դու իրավացի ես» ցուցահանդեսի բացումը:
02.02.10
«Բյուզանդիայից արեւելք»... «Բյուզանդիայից արեւելք»...

«Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի գաղափարը վաղուց էր հղացել իմ մտքում, երբ ես դեռ շատ երիտասարդ էի: Նոր Զելանդիայում «Մատանիների տիրակալը» եռապատման նկարահանումների ընթացքում ես հնարավորություն ունեցա հանդիպելու այնպիսի մարդկանց, ովքեր կարող էին օգնել ինձ ֆիլմի համար մի քանի տրեյլերների նկարահանման գործում: Ֆիլմի անունը` «Բյուզանդիայից արեւելք» ("East of Byzantium"), որը հնարվեց պրոդյուսերների հետ խորհրդակցությունների ընթացքում, այնքան էլ օրիգինալ չէ: Մենք որոշեցինք նախագիծը հասանելի դարձնել լայն զանգվածների համար»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ամերիկահայ ռեժիսոր Ռոջեր Կուպելյանը:

Նրա խոսքով, առայժմ կինոստուդիաների հետ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: «Այժմ Հոլիվուդը ծանր ժամանակներ է ապրում եւ ժամանակ է հարկավոր, որպեսզի նման բյուջեով ֆիլմը «կանաչ լույս» ստանա: Ներկա փուլում մենք փորձում ենք գործադիր պրոդյուսերներ ներգրավել գործի մեջ, ովքեր կկարողանան ֆիլմը նոր մակարդակի բերել»,- նշեց նա:

«Բյուզանդիայից արեւելք» ֆիլմը կոնկրետ ճակատամարտի մասին պատմում է ոչ ավել, քան «Խիզախ սիրտը»: Ֆիլմը մարտահրավերների մասին է, որոնց հետ Սփյուռքն ու Հայաստանը բախվում են նաեւ այսօր: Մեծ հաշվով, եթե դուք չեք հավատում այդ պատմության կարեւորությանը, որի մասին պետք է պատմեք լայն լսարանին, ապա ավելի լավ է ընդհանրապես հանձն չառնեք այդ գործը, քանի որ այդ ճանապարհին բախվելու եք շատ դժվարությունների հետ, որոնց մեծ մասի հետ` հենց ձեր մշակութային շրջապատում: Օտարազգիների համար այս ֆիլմը նման կլինի «Գլադիատորին»: Մինչդեռ մեզ համար այն լի է քաղաքական խնդիրներով ու ներքին ընդհարումներով: Բայց եթե դուք ցանկանում եք լայն լսարանին ներկայացնել նման թեմա, ապա անհրաժեշտ է հեռավորություն պահպանել որոշ հարցերում: Եթե ավելի մանրամասն ասենք, ապա հիշեք, որ որքան հեռու եք Հայաստանից, այնքան քիչ եք տեղեկացված Հայաստանի ու, առհասարակ, տարածաշրջանի պատմության մասին: Շատերը լավ գիտեն Ավարայրի ճակատամարտի պատմությունը: Հայոց ցեղասպանությունից հետո Վարդան Մամիկոնյանի մասին պատմությունն ըստ հայտնիության երկրորդն է Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Կուպելյանը:

Վարդան Մամիկոնյանը (մոտ 380թ. - 451թ. մայիսի 26) ականավոր հայ սպարապետ (գլխավոր հրամանատար), իշխան, V դարում հայերի ազգային-կրոնական պայքարի հերոս է եղել: 451թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում ժողովրդին ոտքի հանեց` ի պաշտպանություն քրիստոնեական հավատի հանդեպ Սասանյան Պարսկաստանի (Իրանի) զրադաշտականների հալածանքներից: Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել Տղմուտ գետի ափին` Նախիջեւանից արեւմուտք: Հայերը պարտվեցին մարտում, սակայն հսկայական կորուստներ պատճառելով թշնամուն, կարողացան պաշտպանել քրիստոնյա մնալու իրենց իրավունքը: Ճակատամարտին 66 հազար հայ եւ 220 հազար պարսիկ զինվոր է մասնակցել:

Վարդան Մամիկոնյանը եւ նրա հետ միասին 1036 զինվորներ, որոնք զոհվեցին 451թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում, դասվել են Հայ Առաքելական Եկեղեցու սրբերի շարքը: Վարդանանքը նշվում է Զատիկից 8 շաբաթ առաջ: Հենց Ավարայրի ճակատամարտից առաջ է հնչել «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն» կոչը:

PanARMENIAN.Net

Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին