ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
Ամրացի՛ր վսեմ մտածմունքների մեջ...
Հունվարի 15-ի հեռուստաբանավեճը վառ օրինակ դարձավ այն բանի, որ համարյա նույն դիրքերում գտնվող տրամախոսները այնուամենայնիվ կարող են շիկացնել հեռուստամիջավայրը մինչև եռման կետը: Հայտնի է, որ նման դեպքերում, ճշմարտությունը կարող է նաև գոլորշիանալ… կամ աղավաղվել` ըստ մեկնությունների, ցանկությունների և առասպելներ հյուսելու միտվածության աստիճանի:
Ինչ խոսք, Գարեգին Նժդեհը ազգային հերոսների այն եզակի տեսակից է, ում կենսագրությունը չի տեղավորվում հասարակական գիտակցության հանրամատչելի կարծրատիպերի կաղապարում: Այս դեպքում ցանկալի է զերծ մնալ դիցաբանական մղումներից, որ չկորցնել հերոսի մարդկային` իսկական կերպարը, ում կյանքն ու ազգանվեր գործունեությունը հիրավի արժանի են և’ մանրազնին հետազոտման, և’ հիացմունքի, և’ համաժողովրդական երախտագիտության:Հունվարի 22-ին, ինչպես միշտ` երեկոյան ժամը 10-ին Հայ TV-ի եթերում սպասվում է հանդիպում, նվիրված մեծ գիտնական` Վիկտոր Համբարձումյանին:
Ի դեպ, «Մենք հայ ենք» հեռուստանախագծի հաղորդումների կրկնությունը հեռարձակվում է Հանրային Հեռուստատեսության արբանյակային ալիքով: Այնպես որ մեր քննարկումների հեռուստալսարանը կտրուկ ընդլայնվում է, և շուտով կայքում կհայտնվեն մեր հեռավոր հայրենակիցների կարծիքներն ու տպավորությունները:Վերադառնալ
© 2010 Menq Hay Enq.
All rights reserved. Developed by
Smart Systems LLC


