Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
Հարգելի այցելուներ Հարգելի այցելուներ

2010-ի հունվարի 8-ին, ժամը 22-ին Հայ TV-ի եթերով հեռարձակվեց Վազգեն Ա կաթողիկոսին նվիրված քննարկումը:

 

 

 

 

 

Եվս մեկ անգամ ականատես դարձանք այն բանին, որ չկան հայոց անցյալին, իրականության և, առավել ևս, ապագային վերաբերող ոլորտներում խաղաղ ու դալար «մարգագետիններ», ուր կարող ենք անվրդով սրտով ոտք դնել ու համակվել միաբանությամբ և հույսով: Հույսով, որ գոնե այդ հազվադեպ վայրերում Չարենցի` հայ ժաղավրդին թողած միասնության պատգամի փրկության դուռը դեռ բաց է:

Դժվար էր պատկերացնել, որ 20-րդ դարի երկրորդ կեսի պատմության էջերում իրեն հաստատուն` «հայրական» տեղը ունեցող Վազգեն Ա կաթողիկոսի մոտ 40 տարիների գահակալության մասին կարող էին հնչել այդչափ հակադիր կարծիքներ:

Չէին օգնում նույնիսկ բոլորի կողմից` որպես արդարացում հնչեցվող «...իհարկե, Վազգեն կաթողիկոսը շատ սիրված և հարգված հովվապետ էր» բառերը: Եթե Վարդան Մամիկոնյանի դեպքում փայլատակում էին ենթադրությունների կայծակներ և թնդում էր առասպելածին ամպրոպ, ապա այս հաղորդման ժամանակ կիրառվում էր փաստաթղթային հրետանին: Ակնհայտ է նաև, որ մերթ ընդ մերթ տրամախոսները շեղվում են դեպի անձնավորված մենամարտային ոճ, ուր «Մենք հայ ենք» հեռուստանախագծի գլխավոր գաղափարը մղվում է ետին պլան:

Իսկ տաղավարում ծագող «փոթորիկները» հանդարտեցնելու և հանդուրժողականության մթնոլորտը վերականգնելու Արթուր Բախտամյանի բարեկիրթ միջոցները միշտ չէ որ արդյունք էին տալիս:

Մի խոսքով, հայ մտավորականության հանդիպումը` իրենց իսկ մոտակա անցյալի և միմյանց հետ ստացվեց շատ զգացմունքային ու հետաքրքիր: Այո, Վազգեն Ա կաթողիկոսը հայոց մեծագույն հովվապետերից էր, – այսպես, անկախ ամեն ինչից, կարելի է ամփոփել հեռուստաքննարկան արդյունքը: Հաղորդման ավարտը հիրավի պսակվեց հայր Շահե աբեղայի Անանյան իմաստուն բառերով. «Չի կարելի ընդհանրացնել մարդու թերացումները, իսկ առաքինությունները ներկայացնել առանձին-առանձին»:

Առայժմ այսքանը, կհանդիպենք հունվարի 15-ին, ժամը 22:00-ին Հայ Թի Վի-ի եթերում և կխոսենք Գարեգին Նժդեհի մասին:

Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website