ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
Որտեղ մարդիկ, այնտեղ` մեկնաբանություններ...
Լակոնիզմի վարպետ Ստանիսլավ Լեմը ասել է. «Փաստեր կան միայն այնտեղ, ուր չկան մարդիկ: Երբ հայտնվում են մարդիկ, սկսվում են մեկնաբանությունները»: «Մենք հայ ենք» նախագծի հեռուստատեսային ձևաչափը լակոնիզմ չի ընդունում, այնպես որ Սպարապետի սխրանքներին վերաբերող մեկնաբանությունների պակաս չնկատվեց:
Կրքերի լարվածության աստիճանից կարելի էր կարծել, որ բանավեճը զարգանում է մի նյութի շուրջ, որին բոլոր մասնակիցները ականատես են եղել: Դժվար էր պատկերացնել, որ քննարկվող փաստերից մեզ բաժանում է 15 դար:
Այս հաղորդումից հետո շատ շատերի համար «Սպարապետ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում կռվեց ու զոհվեց` հանուն հավատի» պարզունակ և, հետևաբար, հանրամատչելի բանաձևին տրվեց ծավալուն պատմական, քաղաքական, ռազմավարական և բարոյական «մարմին», ինչից հետո յուրաքանչյուր խելամիտ մարդ իրավունք ունի եզրակացնելու, որ պատմությունը երազանքների և ճշմարտանման առասպելների հավաքածու չէ, այլ, հաճախ, դաժան հայելի, որից մարդիկ փորձում են խուսափել: Սեփական պատկերացումները մենք ավելի ենք գնահատում, քան իրականությունը:
Հաջորդ հեռուստաքննարկումը պետք է որ տեղի ունենար եկող ուրբաթ, բայց որոշվեց 2010-ի հունվարի 1-ը նվիրել այլ տեսակի հաճուքներին: Այնպես որ կհանդիպենք հունվարի 8-ին և կխոսենք Վազգեն Ա կաթողիկոսի մասին:
![]()
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ


