ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
Առաջին քննարկում. Գրիգոր Նարեկացի
Ահա և կայացավ առաջին հեռուստաքննարկումը: Օրվա հերոսն, ինչպես հայտնել էինք, Գրիգոր Նարեկացին էր:
Չեմ կասկածում, որ յուրաքանչյուր հեռուստադիտող մեկ արդյունավետ ժամ անցկացրեց հայոց ժամանակի 10-րդ դարում, որտեղ, խոստովանենք, հազվադեպ ենք «ոտք դնում»:
Թվում էր, որ Նարեկացուն վերաբերող խոսակցությունները հոսելու են համընդհանուր ակնածանքով լի ներդաշնակության հունով: Այդպես կլիներ, եթե խոսնակները մոռանաին «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» հեռուստանախագծի հիմնարար բանաձևը և քննարկեին Նարեկացու ստեղծագործական ժառանգությունը: Սակայն, բարեբախտաբար, քննարկումը հիմնականում չշեղվեց գործչի կյանքն ու գործունեությունը դիտարկելու առաջադրված տեսանկյունից: Այո, Նարեկացին հանճար է, բայց… Բայց ոʽր մեկը` եզրափակիչ փուլ անցած գործիչներից հանճար չէ...
Ինչևէ...
Դեկտեմբերի 18-ին, երեկոյան ժամը 10-ին Հայ Թի Վի-ի եթերով հեռարձակվելու է Եղիշե Չարենցին նվիրված քննարկումը: Հաշվի առնելով մեր հանճարեղ (ես ստիպված եմ ևս մեկ անգամ օգտագործել այդ բառը) պոետի անվան շուրջ թևածող առասպելների շարանը, սպասվում բուռն քննարկում:
Իսկ քվեարկություն շարուանկվում է` մեր կայքէջում: Ցուցակը առայժմ գլխավորում է... թեպետ, ինչʽու եմ առաջ ընկնում... Ինքներդ պարզեք, մտածեք և մասնակցեք ձայնտվությանը:
Սպասեք նորություների, առայժմ...


