Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
Հեռուստատեսային շնորհանդես Հեռուստատեսային շնորհանդես

Դեկտեմբերի 4-ին կայացավ «Մենք հայ ենք» հեռուստանախագծի հեռուստատեսային շնորհանդեսը, որի ժամանակ հաղորդման պատվարժան հյուրերը բարձր գնահատեցին նախագծի գաղափարը:

 

 

 

                                                      

Դեկտեմբերի 11-ին, ուրբաթ օրը ժամը 22:00-ին Հայ TV-ի եթերով կհեռարձակվի «Մենք հայ ենք» հեռուստանախագծի առաջին քննարկումը, որի ընթացքում պոետ Դավիթ Հովհաննեսը ներկայացնելու է Գրիգոր Նարեկացուն:

Թվում է թե այստեղ քննարկելու բան չկա. կածես թե Նարեկացու մասին ամեն ինչ ասված է: Սակայն «Մենք հայ ենք» հեռուստանախագծի բանաձևը ներառում է ոչ թե թեկնածուների, այսպես ասենք, «մասնագիտական տեսանկյունը», այլ նրանց ազդեցության տեսակարար կշիռը` ժամանակակից Հայաստանի պատմական կայացման վրա: Իսկ այստեղ կան տարակարծիք մոտեցումներ, որոնք կարող են ունենալ անսպասելի զարգացումներ:

Այնպես որ, կարդալով կամ լսելով Նարեկացու անունը հեռուստածրագրերում, չմտածեք` «նրա մասին մենք վաղուց ամեն ինչ գիտեք»: Նախ և առաջ, համարձակորեն նայելով մեր ժողովրդի 99 տոկոսի աչքերին, կարող ենք ասել` Ո’չ, չգիտե’ք: 70 տոկոսին կարելի է ասել նաև, որ նա ընդհանրապես Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը ձեռքերում անգամ չի պահել:

Դեռ շատ բաներ կարելի է ասել այդ ուղությամբ, բայց ավելի լավ է հանդիպենք եթերում որբաթ օրը, ժամը 22:00-ին և խոսենք հայ Վերածննդի հիմնադիր Գրիգոր Նարեկացու մասին:

 

Հիշեցնենք, որ բոլոր թեկնածուները, անկախ երկրորդ փուլի արդյունքներից, այս պահին գտնվում են հավասար` զրոյական դիրքերում: Դեկտեմբերի 11-ին, հաղորդման վերջում կհայտարարվի նոր քվեարկության սկիզբը, և կսկվի 12 շաբաթ տևող ձայնատվություն` 12 եզրափակիչ փուլ անցած թեկնածուների օգտին:

 

Մեզ, «Մենք հայ ենք» նախագծի անձնակազմին, իրոք շատ հետաքրքիր է, թե ինչպիսին կլինեն արդյունքները: Չէ որ քվեարկության թվերի վերլուծությունը շատ բաներ կարող է ասել արդի հայության բարոյահոգեբանական վիճակի մասին: Կհանդիպենք որբաթ օրը:

Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website