Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
Ավարտվեց նաև երկրորդ փուլը Ավարտվեց նաև երկրորդ փուլը

1. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ /1888 - 1955/ Հայ պետական, ռազմական, քաղաքական գործիչ և քաղաքագետ-իմաստասեր:

Ձայների քանակ: 11912

2. ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ /Ք.ա. 140 - 55/ Հայոց թագավոր, պետական և ռազմական գործիչ:

Ձայների քանակ: 11542

3. ԵՂՒՇԵ ՉԱՐԵՆՑ /1897 - 1937/ Հայ պոետ, թարգմանիչ, քննադատ, մշակութային գործիչ:

Ձայների քանակ: 11163

4.ՎԱԶԳԵՆ Ա /1908 -1994/ Ամենայն Հայոց կաթողիկոս 1955-ից 1994 թթ.:

Ձայների քանակ: 11102

5.ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ /362 - 440/ Հայոց այբուբենի ստեղծող, հայ դպրության հիմնադիր, առաջին ուսուցիչ և թարգմանիչ:

Ձայների քանակ: 10969

6.ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ /զոհվել է 451-ին/ Հայոց Սպարապետ 422-ից:

Ձայների քանակ: 10953

7. ԿՈՄԻՏԱՍ /1869 - 1935/ Հայ կոմպոզիտոր, երաժիշտ-բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար և մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

Ձայների քանակ: 10919

8. ՊԱՊ Արշակունի /353 -374/ Հայոց Արշակունի թագավոր 370-ից:

Ձայների քանակ: 10904

9. ԼԵՎՈՆ Բ ՌՈՒԲԻՆՅԱՆ (Մեծագործ) /1150 - 1219/ Կիլիկիայի հայակական պետության իշխան 1187, Հայոց թագավոր`1198-ից:

Ձայների քանակ: 10889

10. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ /951 - 1003/ Հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ: Նշանավոր «Մատեան ողբերգութեան» պոեմի հեղինակ:

Ձայների քանակ: 10810

11. ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ /1903 - 1978/ Հայ խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր:

Ձայների քանակ: 10800

12. ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ /1908 – 1998/ Հայ սովետական աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ` 1947-ից:

Ձայների քանակ: 10769

Քվեների նվազագույն տարբերությունը վկայում է այն մասին, որ ժողովուրդը հավասար սեր ու հարգանքը տածում և’ գիտական, և’ ռազմական, և’ քաղաքական, և’ մշակութային գործիչների նկատմամբ:

Թեկնածուների բաշխվածությունը` ժամանակային առանցքի դարաշրջաններով ևս մեկ անգամ ապացուցում է հայերի գիտակցության մեջ անցյալի ու ներկայի ներդաշնակ համակեցության առկայությունը, հաստատուն գամված ճշմարիտ պատմա-մշակութային խարիսխներին: Իսկ քվեարկողների աշխարհագրությունը փաստորեն «փակում» է բոլոր մայրցամաքները:

Ի դեպ, սփյուռքը` իր մասնակցության զգացմունքային բաղադրիչով գերազանցել է հայաստանաբնակ հայերին: Հեռավոր երկրներից ստացել ենք բազմաթիվ էլեկտրոնային նամակներ, որոնք պարունակում էին ամենազանազան առաջարկներ, դիտողություններ, գոհություն ու դժգոհություններ, ողջույններ ու շնորհակալական խոսքեր: Մենք, տեղացի հայերս, գտնվեցինք ավելի զուսպ և պրագմատիկ:

Չմոռանանք նաև, որ քվեարկողների մոտ 6 տոկոսը համարում է այս նախագիծը «անընդունելի» և դեմ են դրան: Հարգենք նրանց կարծիքը, իսկ զրույցը շարունակում ենք «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» հեռուստանախագիծ ողջունող 94 տոկոսի հետ:

Շատերին թվում է, որ եզրափակիչ ցուցակից չի ընդգրկել մի շարք մեծագույն «հայերի» անուններ, և, փաստացի, նրանք իրավունք ունեն այդպես մտածելու: Սակայն պետք է հիշել, որ «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» հեռուստանախագծի նպատակն է ոչ թե «համար 1» հային հայտնաբերելը, ինչը ինքնին անհնար է, այլ ևս մեկ անգամ հիշել առօրեական աղմկում` ազգի մոռացված նվիրյալներին, հիշեցնել նրանց գործերի մասին, վերապրել` ազգանվեր գործունեությամբ լեցուն կյանքը, դրանով իսկ թարմացնել հայության ազգային ինքնագիտակցության զգայարանները և հարգանքի տուրք մատուցել ազգի մեծերին:

«ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» հեռուստանախագծի նպատակն է խոսել այդ մասին, որովհետև խոսքերն են հիշողության մարմինը, ծավալել հանրային քննարկումներ, ինչը կիրականացվի հեռուստատեսային փուլի ժամանակ:

Այցելեք մեր կայքէջը, որ տեղեկացված լինեք «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» հեռուստանախագծի զարգացումների, նորությունների և մեկնարկային հաղորդման եթեր հեռարձակվելու օրվա ու ժամի վերաբերյալ:

Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website