ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
Երջանիկ սուրբ Մեսրոպ Մաշտոց…
Անսովոր բառակապակցություն, քանի որ սովորաբար սրբերը կյանքում պիտի տառապեն ու մեռնեն տանջալի բռնի մահով:
Եզակի դեպք սրբերի ճակատագրերի ընդհանուր բանաձևում: Երջանիկ սուրբ, որը ընկալել է իր առաքելությունը, բախտ է ունեցել ապրելու Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի օրոք, նրանց օգնությամբ հետամուտ է եղել ի վերուստ ստացած հրահանգին, ջանասիրաբար ճգնել է նպատակին հասնելու ճանապարհին, այդ ամենի շնորհիվ տեսիլք է ունեցել և թողել մեզ ու մարդկությանը անգին ժառանգություն, գնահատվել է կենդանության օրոք, ապրել է երկար, մեռել է բնական մահով: Եվ հայ իշխանները վեճի էին բռնվել, թե ում հողում է թաղվելու հայոց տառերի և ուղղագրության ստեղծող, մեր առաջին ուսուցիչ Մերոպ Մաշտոցը:
Որովհետև պատիվ էր իշխանի համար` իր կալվածքում ուսուցչի գերեզմանը ունենալը:
Հաղթեց Ամատունի իշխանը, և այսօր, մենք, հայերս, հնարավորություն ունենք գնալու Օշականի եկեղեցի, խոնարհ իջնելու սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի ասկետիկ խուցը, մոմ վառելու և ներման աղերս հղելու առ Աստված` ուսուցչին անարժան աշակերտ լինելու համար:
Վերջացան մեր հեռուստաքննարկումները, իսկ քվեարկությունը շարունակվում է մինչև մարտի 16-ը: Սպասենք արդյունքներին:


