Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
«Երգը զենք է…» «Երգը զենք է…»

Այս խոսքերը բազմիցս հնչում էին վարդապետ Կոմիտասին նվիրված քննարկման ընթացքում: Մեր կաղմից կավելացնեի. երգը երկսայր զենք է

 

 

 

 

Կոմիտասի երգը զենք է` ուղղված հայ ոգու ներքին և արտաքին թշնամիների դեմ: Ուղղված փոքրաքանակ ազգերին վերևից` եվրոպական կամ այլ սնոբիզմի դիրքերից նայող ազգերի ու պետությունների դեմ: Կոմիտասի երաժշտությունը իր մեղմիկ հնչողությամբ կարողացավ և այսօր էլ իզորու է անել այն, ինչ անկարող ենք անել մենք` մեր ժամանակներին բնորոշ ունայնության հորձանուտում. պահպանել հայկականության իսկական արժեքները և պաշտպանվել էժանագին մշակութային էքսպանսիայից` և’ դրսից, և’ ներսից:

 

 

Երաժշտական զոմբիացման այժմյան «գրոհային» համազարկերը, անցնելով Կոմիտասի արժեքային խառնարանով, մեր աչքի առաջ փոշիանում են և չքվում ազգային ինքնամաքրման հոսանքի ջրերում:

Սակայն դրա համար պետք են այդ ամենը անողները. ազգի մտավոր, հոգևոր, մշակութային հայրերը, մտահոգ, ուշիմ, համբերատար:

Մենք սպասում ենք նրանց:

Որովհետև այսօր արդեն չկան ֆրանսացի Կլոդ Դեբյուսիի չափերի հզոր հսկաներ, որոնք իրենց մեջ ուժ ու վեհություն կարող են գտնել ծնկի իջնելու` անհայտ երկրից եկած համեստ, փարիզյան բեմում միայնակ երգող վանականի հանճարի առջև:

Կոմիտասի երաժշտությունը ժամանակային խնդիր չունի: Այդ մենք ունենք խնդիրների կծիկ` մեր ժողովրդի ծնունդ և մեզանից առայժմ հեռացող հանճարին արժանի լինելու հարցում:

Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website