Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
«Մեծը չի կարող տեղավորվել փոքրի մեջ» «Մեծը չի կարող տեղավորվել փոքրի մեջ»

Այսպիսի ցավոտ բնութագիր տվեց Վահան Արծրունին Տիգրան Բ Մեծ թագավորի կայսրության պատմական, քաղաքական և հոգեբանական արժեվորման մեր փորձերին:

 

 

Այո, փոքրը չի կարող տեղավորել մեծը: Դրա վառ օրինակն է` հայկական վաղ և միջնադարյան քրիստոնեական կոթողների «չտեղավորվելը» ժամանակակից կյանքում: Տգեղ և օտար ենք նայվում մենք, հայերս` ժառանգած քարաշեն բյուրեղների կողքին և ներսում: Նման չենք դրանց «մարմին» ու «շունչ» տված շինականներին ու վանականներին: Մեր մեջ չի տեղավորվում և գնալով օտարանում է նաև մեր ժառանգած լեզուն և մշակույթը, որը օրեցօր հեռանում է իր կրողից, ընթերցողից, ունկընդրողից, մտածողից:

Նույնչափ արդեն օտար են մեզ` եվրասիական դարակազմիկ տիտանների ժամանակակից և նրանց հետ հավասարը հավասարի պես խոսող վեհապետ Տիգրան

Մեծի ու իր օրոք ապրած հեթանոս հայերի հոգին և ոգին: Թագավորներն են ձևավորում հպատակների գենետիկ հոգեկերտվածքն ու աշխարընկալումը և, միաժամանակ, մարմնավորում` իր ժողովրդին` ավելի վաղ պատմությունից հասած ազդակները:

Եվ թող «ծովից ծով Հայաստան» չարչրկած բառակապակցությունը չդառնա ո’չ փոքր մարդկանց սնապարծության հնամաշ կուռք, ո’չ էլ անհիմն հավակնությունների ու պատրանքների հիմնաքար:

 

 

Պտուղներով դատենք դարաշրջանի և այն բնակեցնող մարդկանց մասին: Միայն «մեծը» կարող է ծնել «Մեծին» և տեղավորել այն իր ծավալում, իսկ մենք դեռ չենք կարողանում մարդավարի պահել նույնիսկ հրաշքով փրկված մեր փոքր տունը:

Հաջորդ ուբաթ, փետրվարի 5-ին, ժամը անփոփոխ` երեկոյան 10-ին հնչելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչից հետո քննարկվելու է աշխարհում «ամենաճանաչված» հայի կյանքն ու գործունեությունը:

Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website