Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
Տիեզերական մեծությունն արբանյակային եթերով Տիեզերական մեծությունն արբանյակային եթերով

Կայացավ «Մենք հայ ենք» նախագծի արբանյակային պրեմիերան: Երկրագնդի բոլոր անկյուններում հայերը ականատես եղան Հայ TV-ի տաղավարում կատարվող բուռն քննարկումներին: Վստահ ենք, որ շուտով մեզ կհասնի տեսածին և լսածին վերաբերող մեր հայրենակիցների արձագանքը, ինչի մասին մենք ձեզ անպայման կտեղեկացնենք:

Իսկ հիմա վերադառնանք տաղավար,որտեղ հնչում է 20-րդ դարի աստղաֆիզիկայի մեծագույն և համաշխարհային համբավ ունեցող գիտնականի` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը:

Անկասկած հայ գենետիկան հանճարներ ծնելու հատկություն ունի: Ծնելու, բայց ոչ աճեցնելու: Հայ հանճարին և, ընդհանրապես հանճարին տարածություն է պետք: Նույնիսկ մակերեսային զննումը վկայում է այդ մասին: Հանճարին պետք է լինել գիտական, մշակութային, փիլիսոփայական հոսանքներում, բախումների կիզակետում, ծնվող ու մեռնող ուսմունքների փոթորիկներում:

Իսկ մեզ մոտ նույնիսկ սկիզբ ու վերջ չունեցող երկաթուղին գալիս ու ավարտվում է: Վիկտոր Համբարձումյանը հենց դրա դեմ էր պայքարում իր ամբողջ կյանքում: Նա ստիպեց հայերին կտրել հայացքը գետնից և տեսնել երկինքը: Բան չհասկանալով գիտնականի ուսմունքից, նրա օրոք յուրաքանչյուր հայ հաղորդակից դարձավ տիեզերքին, իսկ Համբարձումյանի անունը վերածվեց ազգային ինքնության վեմերից մեկը:

Անկախ ամեն ինչից, Վիկտոր Համբարձումյանին վերաբերող քննարկումը անցավ «լավի», «ավելի լավի» ու «չտեսնվածի» հռետորական պայքարի զգացմունքային տրամախոսության ձևաչափում, իսկ համաձայության եկան միայ մեկ հարցում. Վիկտոր Համբարձումայնի մասշտաբի մարդու և գիտնականի` մոտ ապագայում Հայաստանում կարելի է չսպասել:

Հունվարի 29-ին, երեկոյան ժամը 10-ից 11-ը «Մենք հայ ենք» հեռուստանախագծի տաղավարում թևածելու է Տիգրան Մեծի ոգին:
Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website