ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ
Ծննդյան ամսաթիվ: 04.04.1820
Մահվան ամսաթիվ: 29.10.1907
Հասարակական-քաղաքական գործիչ,Հայոց կաթողիկոս 1893-ից:
Սովորել է Վասպուրականի անապատների դպրոցներում: Վարդապետ է ձեռնադրվել 1854-ից:
Լինելով հոգևորական, մշտապես հավատարիմ է մնացել տառապյալ հայրենակիցների հովվի առաքելությանը:Խրիմյան Հայրիկը ճանապարհորդել է հայաշատ գավառներով և ամենուրեք ջանացել է թեթևացնել հայ մարդու ծանր վիճակը, փորձել է սահմանափակել թուրք ու քուրդ աղաների անօրինությունները:
Ժամանակի ընթացքում նա ընտրվել է հոգևորական տարբեր պաշտոնների, սակայն հավատարիմ է մնացել ազգային-ազատագրական դիրքորոշմանը: Այդ համոզմունքին է Խրիմյան Հայրիկը եկել եվրոպական երկրներ այցելելուց հետո, որտեղ նա ապարդյուն փորձել էր դիվանագիտական միջոցներով լուծել «Հայկական հարցը»:1895-ին նա հասել է Ռուսաց թագավոր Նիկոլայ երկրորդին, հուսալով նրա օգնությամբ փրկել հայ ժողովրդին շարունակական ջարդերից Թուրքիայում: Նա ապավինում էր բարոյական և մարդասիրական գաղափարներին, որոնք տեղ չունեն «մեծ քաղաքականության» օրենքներում:
Գրել է մի շարք բարոյախոսական, կրոնա-փիլիսոփայական գրքեր:Վերադառնալ
© 2010 Menq Hay Enq.
All rights reserved. Developed by
Smart Systems LLC


