Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
ՀԵԹՈՒՄ Ա ՀԵԹՈՒՄ Ա

Ծննդյան ամսաթիվ: 1213
Մահվան ամսաթիվ: 1270

Հայոց թագավոր Կիլիկիայում 1226-69-ին։

Հեթումյանների արքայատան հիմնադիրը։

Ֆիլիպ թագավորին 1225-ին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին պսակել է Զապել թագուհու հետ և հունիսի 14-ին հռչակել թագավոր։

Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։

Թաթար-մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243-ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254-ին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։

1256-59-ին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է Հալեպի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։

Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266-ին 30-հազարանոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268-ի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գեությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269-ին գահը նրան հանձնելով, մտել է վանք, ուր և մահացել է։

Հաթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։
Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website