Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՍԵՀՅԱՆ

Ծննդյան ամսաթիվ: 11/02/1864
Մահվան ամսաթիվ: 19/11/1931

Հայ թարգմանիչ, պետական, հասարակական գործիչ, մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր:

Ծնվել է Պարսից շահի արքունական ոսկերչապետի ընտանիքում:

1884-ին ավարտել է Փարիզի ֆրանսիական քոլեջը: Նույն թվականին վերադարձել է Թեհրան և նշանակվել շահի պալատական թարգմանիչ:

Դասավանդել, իսկ 1888-ից տնօրինել է Հայկազյան դպրոցում:

1894-ին հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջի տպագիր օրգանը` «Շավիղ» շաբաթաթերթը:

Աշխատել է Իրանի արտաքին հարաբերությունների ոլորտում, զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ, այդ թվում դեսպան է եղել Գերմանիայում, Անգլիայում, Ճապոնիայում:

Տիրապետել է պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներին:

Հայ իրականության մեջ Մասեհյանը հայտնի է որպես Շեքսպիրի ամենախոշոր թարգմանիչը:

Թարգմանել է նաև Գյոթեի, Բայրոնի, Օմար Խայամի, Թագորի, Սաադիի, Շիլլերի ստեղծագործությունները:
Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website