ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Ծննդյան ամսաթիվ: 28/01/1885
Մահվան ամսաթիվ: 07/01/1920
Հայ բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:
1906-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը:
1908-ին լույս է տեսել «Մթնշաղի անուրջներ» առաջին բանաստեղծական ժողովածուն, որով նա միանգամից դարձավ հայգրականության ականավոր դեմքերից մեկը:1913-ին Մոսկվայի համալսարանը չավարտած, ընդունվել Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: 1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին որպես հայկական գործերի խորհրդական:
1919-ին վերջին Ժողկոմատի կողմից գործուղվել է Միջին Ասիա, սակայն ճանապարհին առողջությունը կտրուկ վատացել է, և 1920-ի հունվարի 7-ն նա Վախճանվել է Օրենբուրգում:Տերյանը առաջին արևելահայ բանստեղծն էր, որը հետևողականորեն կիրառել է և կատարելության հասցրել բանաստեղծական շարքերի սկզբունքը: Տերյանի գրական ժառանգություն կազմում է մոտ 400 բանաստեղծություն:
Տերյանի սիրո քնարերգությունը` պոետի տառապած հոգու խառնարանով անցած ու ընթերցողին նրբորեն մատուցած, ուրույն տեղ է գրավում հայ ժողովրդի հավաքական հոգում, ինչի ապացույցն է նրա պահանջված լինելը մինչ այսօր:Վերադառնալ
© 2010 Menq Hay Enq.
All rights reserved. Developed by
Smart Systems LLC


