ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Ծննդյան ամսաթիվ: 01/01/1886
Մահվան ամսաթիվ: 21/12/1955
Վարկանիշ: 1
Հայ պետական, ռազմական գործիչ և քաղաքագետ-իմաստասեր:
Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, ում մեջ միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը, և որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց մեծերի շարքը։
Լինելով կադրային սպա, Հայաստանի առաջին հանրապետության տարիներին ակտիվ մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը: Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհն արժանացել է ամենաբարձր` քաջության շքանշանի։ 1920-ին, չենթարկվելով դաշնակցական կառավարության հրամանին, Զանգեզուրը հռչակել է Լեռնահայաստանի Հանրապետություն և պայքարել 11-րդ Կարմիր Բանակի դեմ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո մեկնել է արտասահման:ԱՄՆ-ում հիմնել է «Ցեղակրոն» շարժումը: Բազմաթիվ հրապարակախոսական նյութերի հեղինակ է: Արևմուտքում ծավալել է ազգանպաստ բուռն գործունեություն: 1944-ին ձերբակալվել է Բուլղարիայում և հանձնվել Խորհրդային դատարանին: Երկարամյա դատավարություններից ու բանտից բանտ տեղափոխություններից հետո, Գարեգին Նժդեհը 21.12.1955 թ. վախճանվել է Վլադիմիրի բանտում:
Վերադառնալ
© 2010 Menq Hay Enq.
All rights reserved. Developed by
Smart Systems LLC


