Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
ՀԱՅԿ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ


Հայ ժողովրդի անվանադիր նախնի, բիբլիական Թորգոմի որդի: Ըստ դիցավեպի, քաջ աղեղնավոր եւ դյուցազն Հայկը եղել է Արարադ/Արարատ/ երկրի տիրակալը, այդ երկրի արյունակից իշխանների գերագույն հայրը: Նա հարկատու է եղել աշշուրա-բաբելոնյան աշխարհակալության բռնապետ Բել-Նեբրովթին: Հայկը, համախմբելով եղբայրների, որդիների և թոռների ուժերը, ապստամբում է օտար բռնակալի դեմ: Բելը` Հայկին պատժելու եւ երկիրը նվաճելու նպատակով, մեծ զորաբանակով ներխուժում է Արարադ: Ճակատամարտը տեղի է ունենում Վանա լճի մոտակայքում: Ճակատամարտի վճռական պահին Հայկն իր լայնալիճ աղեղով և եռաթևյան նետով սպանում է ահեղ թշնամուն եւ վերադառնում իր բնակավայր, հետը տանելով Բելի զմռսած դիակը «ի տեսիլ կանանց եւ որդւոց իւրոց»: Ըստ հայագետ Ղևոնդ Ալիշանի, այդ ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 2492 թ.:
Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website