ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
Ծննդյան ամսաթիվ: 14/06/1712
Մահվան ամսաթիվ: 22/09/1795
նոր շրջանի հայ բանսատեղծ-աշուղ։ Մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։
Մինչև 30 տարեկան կատարելագործվել է աշուղական արվեստում: Երկար տարիներ շրջել է մերձավոր արևելքում, Պարսկաստանում, Օսմանյան կայսրության երկրներում, ընկալել է թափառական երաժիշտների ավանդական արվեստն ու արհեստը: Մկրտվել է Սայաթ-Նովա, ինչը պարսկերեն նշանակում է «մեղեդիների որսորդ»:Սայաթ-Նովան առաջինն էր, որ երգել է վրացական խաղեր` օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը: Այս նորարության համար նրան կարգել են Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար:
Ժամանակի ընթացքում Սայաթ-Նովան ներքաշվել է պալատական խարդավանքների մեջ, ինչի հետևանքով 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով: 1769–ին Սայաթ–Նովան ծառայել է հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում:1795–ի սեպտեմբերին, Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի ժամանակ զոհվել և թաղվել է Ս.Գևորգ եկեղեցու բակում:
Վերադառնալ
© 2010 Menq Hay Enq.
All rights reserved. Developed by
Smart Systems LLC

