Դիտեք Հ1 Արբանյակայինի եթերով. շաբաթ` 24.00, կիրակի 11.15/// Смотрите по спутниковому каналу Армянского общественного телевидения в субботу в 24:00, в воскресенье в 11:15 (UTC+04:00 Yerevan) /// Watch on Armenian Public Television satellite network on Saturday 24.00 PM & Sunday at 11.15 AM (UTC+04:00 Yerevan)

am  |  ru  |  en
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.10
Երեւանը` Գրքերի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
01.07.10
Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

30.06.10
«Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է»

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է

04.06.10
Վրացական գրականության օրեր Հայաստանում

Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
ՏԻԳՐԱՆ  Բ  ՄԵԾ ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ

Ծննդյան ամսաթիվ: B.C. 140
Մահվան ամսաթիվ: B.C. 55
Վարկանիշ: 3

Հայոց թագավոր, պետական և ռազմական գործիչ: /Ք. ա. 140 – Ք. ա. 55/ Թագավորել է Ք. ա. 96/95-ից: Ք. ա. մոտ 112-111-ին պարթևների ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տարվել է պատանդ: Ք. ա. 95-ին ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը: Ք. ա. 93-ին Տիգրան Մեծը Ծոպքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին, հիմնականում ավարտելով իր նախահայր Արտաշես Առաջինի սկսած` հայկական հողերի միավորումը: Ք. ա. 85-ին հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Մեծը Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը և պարթև Արշակունիները նրան են զիջել «Արքայից արքա» տիտղոսը: Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելենիստական քաղաքների` իշխող վերնախավերի հետ, որոնք Ք. ա. 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան: Ք. ա. 70-ականներին Տիգրան Բ-ի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով: Տիգրան մեծի պատկերով և տիտղոսների տարբերակներով Հայաստանում և Ասորիքում հատվել են դրամներ:

Վերադառնալ
Թեկնածուներ
Քվեարկություն
Ինչպես եք վերաբերվում «Մենք հայ ենք» նախագծի ստեղծման մտքին

Դիտեք նախորդ հաղորդումները մեր կայքում///Смотрите предыдущие телепередачи на нашем сайте/// From now on You can see previous TV programs on our website