ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Մահվան ամսաթիվ: 26/05/451
Վարկանիշ: 2
Հայոց Սպարապետ 422-ից:
Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451-ի հայ ազատագրական շարժման առաջնորդ: Հայրը` Համազասպ Մամիկոնյան, մայրը` Սահակ Ա Պարթեւի դուստր Սահականույշ: Կրթվել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ.-ին մեկնել է Կոստանդնուպոլիս, Թեոդոսիոս 2-րդ Կայսեր հրամանով ճանաչվել Հայաստանի բյուզանդական մասի զորավար: 422-ին մեկնել է Տիզբոն, եւ Սասանյան Վռամ 5-րդ արքան նրան ճանաչել է Հայոց թագավորության սպարապետ: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների ու հոգևորականության ոտնահարված իրավունքներն ու արտոնությունները, ամրացրել բերդերը, համախմբել իր կողմնակիցների ռազմական ուժերը եւ դիմակայել Սասանյան Պարսկաստանին: 450 թ.-ին հայ-պարսկական հակամարտությունը սրվեց այն աստիճան, որ սկսեցին պատերազմական գործողություններ:
451 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել նշանավոր Ավարայրի ճակատամարտը, որտեղ Վարդան Մամիկոնյանը հերոսաբար զոհվել է:Հետագայում Վարդան Մամիկոնյանը դասվել է «Հայրենիքի սուրբ նահատակների» շարքը:


