ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևան քաղաքն ընտրել է, որպես 2012թ. Գրքերի համաշխարհային մայրաքաղաք:
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը
Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է
Լեւոն Անանյան. Հայաստանում վրացական գրականության օրերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել
«Ո՞ւմ ենք համարում հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունը, ճանաչո՞ւմ ենք, արդյոք, պատմության, արվեստի, մշակույթի, գիտության, ռազմարվեստի մեր փառապանծ այրերին։ Ի՞նչ գիտենք այն մարդկանց մասին, ում մասնավոր կենսագրությունը վերածվել ու դարձել է մեր պատմության և ինքնության անքակտելի մասը։»
Այս կարգախոսով է հոկտեմբերի 13-ից բացվել և գործում «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» հեռուստանախագծի կայքէջը, որտեղ այցելուների առաջարկներով արդեն կազմվել է ազգանվեր գործունեությամբ աչքի ընկած կյանքից հեռացած հայ գործիչների անունները: Հոկտեմբերի 20-ին ավարտվեց «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» հեռուստանախագծի առաջին փուլը, և մենք այժմ ունենք 128 ակնառու գործչից բաղկացած ցուցակ, որը տեղադրված է այստեղ:
Առաջին փուլի արդյունքները զարմացրեցին մեզ մի քանի շառավիղներով: Մի դեպքում տխրեցինք, տեսնելով, թե ինչպիսի մարդիկ են արժանացել նվազագույն քվեների կամ ընդհանրապես մնացել են հանրության ուշադրությունից դուրս:
Մյուս դեպքերում դա շատ ուրախալի զարմանք էր, երբ տեսանք քվեարկությանը մասնակցող մարդկանց քանակը և այցելությունների հաճախականությունը: Նույնչափ ուրախալի էր հակադարձ կապի միջոցով բազմաթիվ առաջարկներ անողների պատմության ճանաչությունը, կարծիքների համարձակությունը և նկատողությունների բովանդակությունը: Առանձնապես նշենք հատկապես մեկ այցելուի` գործիչներին ըստ ոլորտների բաժանելու առաջարկը, որի հետ տեղ-տեղ կարող ենք համաձայնել, սակայն ինչ վերաբերում նրա «Մենք էլ ենք հայ» էլեկտրոնային կեղծանվանը, այն, պարզապես, հիանալի է:Բրավո, շատ սրամիտ է, շնորհակալություն, բայց հիշեցնում ենք, որ ձիերին գետանցում չեն փոխում, և խաղի կանոնները պետք է պահպանել մինչև այդ խաղի վերջը: Իսկ հետո կխոսենք. մեր կայքէջը արդեն մշտապես ձեր տրամադրության տակ է:
Հարգելի այցելուներ
Անկախ մեր պատասխանների առկայությունից կամ բացակայությունից, հավատացնում ենք, որ ձեր բոլոր ուղերձները մանրազնին վերլուծվում են և հաշվի են առնվելու այս հեռուստանախագծին հաջորդող արդեն ծրագրվող այլ` նույն ձևաչափի նախագծերի մշակման ժամանակ:
Այդ մշակումներին կարող եք մասնակցել նաև դուք` այս կայքէջը գործելու է նաև այս նախագծի ավարտից հետո, և մեր հաղորդակցումը կարող է դառնալ շարունակական: Բայց դրա մասին հետո, իսկ այժմ փաստենք, որ «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» հեռուստանախագիծը ընթանում է իր հունով և անցել է երկրորդ փուլ:Երկրորդ փուլ
Հոկտեմբերի 20-ին 100 թեկանծուի փոխարեն ձևավորվեց 128 անունից կազմված ցուցակ, քանի որ առաջարկվում էին այնպիսի' գործիչների թեկնածություններ, որ մենք վերջնական ընտրության հարցը որոշեցինք թողնել ձեր հայեցողությանը:
Հոկտեմբերի 20-ից արդեն ընթանում է քվեարկությունը` եզրափակիչ փուլի 12 թեկնածուների ընտրության վերաբերյալ: Համացանցում դուք կարող եք հետևել գործընթացի զարգացմանը և օրական 12 անգամ քվեարկել ձեր նախընտրած գործչի/գործիչների օգտին: Այստեղ, մեր կայքէջում տրված է նաև այցելուների SMS քվեարկության կարճ հեռախոսահամարը, որի միջոցով դուք կարող եք կրկնապատկել ձեր ազդեցությունը քվեարկության արդյունքի վրա:
Երկրորդ փուլը տևելու է մինչև նոյեմբերի 20-ը, ինչից հետո արդյունքները կամփոփվեն, և նոյեմբերի 26-ին կայքէջում կտեղադրվի 12` եզրափակիչ փուլ անցած գործիչների անունները:
Երրորդ` հեռուստատեսային փուլ
Առավելագույն քվեներ ստացած 12 թեկնածուի շուրջ կսկսվեն հեռուստատեսային քննարկումներ։ Այս փուլը բաղկացած է 13 հաղորդումից։
Հաղորդումները վարելու է Արթուր Բախտամյանը։
Դեկտեմբերի 3-ին, իսկ հետագայում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 22-00-ին ՀԱՅ TV-ի նոր տաղավարից եթեր կհեռարձակվի մեկնարկային հաղորդումը՝ 12 մասնագետ-խոսնակների մասնակցությամբ։
Յուրաքանչյուր հաղորդում նվիրված է լինելու 12 ընտրված գործիչներից մեկին, ում ներկայացնելու է համապատասխան խոսնակը։Նախագիծը կհեռարձակվի նաև Հանրային Համահայկական /արբայնակային/ ալիքով:
Մասնակից փորձագետները և լսարանը իրավունք ունի բանավիճելու հիմնական խոսնակի հետ, քանի որ միշտ չէ, որ անցյալին վերաբերող գնահատականները համընկնում են։ Բացի դրանից կցուցադրվի վավերագրական տեսաֆիլմ` տվյալ օրվա հերոսի մասին։ Հաջորդ 11 հինգշաբթիների ընթացքում հեռուստադիտողին նույն ձևաչափով կներկայցվեն մնացյալ 11 գործիչների կենսագրություններն ու անցած ուղին։
Հեռուստատեսային փուլի սկզբից, դեկտեմբերի 3-ից սկսվելու և մինչև 12-րդ հաղորդման ավարտը շարունակվելու է քվեակությունը, բայց արդեն փոփոխված ծավալով: Կարելի է քվեարկել նախընտրած գործչի օգտին օրական միայն մեկ անգամ:
Եզրափակիչ՝ 13-րդ հաղորդման ժամանակ խոսնակները կվերլուծեն և կամփոփեն հանրային քննարկումների, համացանցային և SMS քվեարկության արդյունքները, ինչից հետո կհրապարակվի ամենամեծ ժողովրդականություն վայելող գործչի անունը։
Այս պահից «Մենք» և «Հայ» հասկացությունները բնորոշողը Դուք եք։ Մասնակցեք և ներգրավեք ձեր մտերիմներին, օգտվեք հասարակական կարծիք և ազգային արժեհամակարգ ձևավորելու ձեր իրավունքից։


